• +374(060)744474
  • [email protected]
  • AM | RU
Site Logo
Site Logo
Site Logo
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Foto

Դավիթ Բաբայանն ու Ֆրենք Փալոունն Արցախում տիրող իրավիճակն են քննարկել

Մարտի 4-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի հեռավար հանդիպումը ԱՄՆ կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոունի հետ։

Արցախի Հանրապետության արտգործնախարարությունից հայտնում են, որ քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, Արցախում տիրող իրավիճակին, պատերազմի հետևանքների վերացմանն ուղղված աշխատանքներին, աշխարհաքաղաքական վերջին զարգացումներին առնչվող հարցեր։

Դավիթ Բաբայանն ընդգծել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիվ ու ծավալապաշտական քաղաքականությունը, ինչպես նաև սերտ կապերը միջազգային ահաբեկչական կազմակերպությունների հետ լուրջ սպառնալիք են տարածաշրջանային և գլոբալ անվտանգության համար, և եթե ժամանակին չձեռնարկվեն համապատասխան միջոցներ, հետևանքներն անդառնալի կլինեն։

Արտգործնախարարը երախտագիտություն է հայտնել կոնգրեսական Փալոունին Արցախին մշտապես աջակցելու, Հայոց ցեղասպանության ճանաչման և դրա ժխտման դեմ պայքարելու, համահայկական տարբեր հարցերի լուծմանը սատարելու համար։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԱՄՆ-ում և Կանադայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, պաշտոնատար այլ անձինք։

‹ › ×

    ԼՐԱՀՈՍ


    Հայտնի է՝ երբ տեղի կունենա նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեն


    Ակնհայտ է, որ այդ հինգը չեն պահանջելու ազատ արձակել հայ գերիներին, չեն անդրադառնալու արցախցիների վերադարձի իրավունքին. Արթուր Խաչատրյան


    Բերդում միջին բրոնզեդարյան խեցեղեն է հայտնաբերվել. գտածոները 4000 տարվա պատմություն ունեն


    Մահացել է H5N5 թռչնի գրիպի շտամով վարակված առաջին մարդը․ ԱՄՆ


    Հրդեհ կամ ծուխ նկատելու դեպքում խնդրում ենք անհապաղ զանգահարել. ՆԳՆ հայտարարությունը


    Բերդում ճանապարհաշինական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են 4000 տարվա գտածոներ


    Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վարորդը վիրավոր է


    Արամ Ա Վեհափառը հովվապետական երկար այցելություններից հետո վերադարձավ Մայրավանք


    Թուրքիան դատապարտել է Հունաստանի՝ ԵՄ հարթակում ծովային քարտեզ պարտադրելու փորձը


    ԵՄ առաջնորդները Վաշինգտոն են ուղարկել Ուկրաինայի հակամարտության կարգավորման իրենց առաջարկների նախագիծը. Der Spiegel

    © 2020 «vesti.am» կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս՝ հղումը կայքին պարտադիր է։Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ։ Հեռ. 060 74-44-74 E-mail: [email protected]