«Ռոսկոմնադզորը» որոշել է արգելափակել Ռուսաստանի տարածքում Facebook սոցիալական ցանցի հասանելիությունը: Այս մասին հայտնում են վերահսկիչ մարմնի մամուլի ծառայությունից։
«2022 թվականի մարտի 4-ին որոշում է կայացվել արգելափակել Facebook-ի հասանելիությունը (պատկանում է Meta Platforms, Inc․ ընկերությանը։ ) Ռուսաստանի Դաշնության տարածքում», - ասված է հաղորդագրության մեջ:









