Foto

Հայաստանի ներկայացուցիչները ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներով են վերադառնում Դոհայից

Հայաստանի ներկայացուցիչները մեդալներով են վերադառնում Դոհայում ընթացող մարմնամարզության աշխարհի Գավաթի խաղարկությունից:

Օղակների վարժությունում Վահագն Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել՝ վաստակելով 14,700 միավոր, իսկ Արթուր Ավետիսյանը դարձել է արծաթե մեդալակիր՝ 14,500 միավորով: Հարություն Մերդինյանն էլ բրոնզե մեդալակիր է դարձել նժույգթափերում: