Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի՝ ՀՀ ընտրանուց հեռանալու որոշմանը։
«Հայաստանի հավաքականի, հայազգի ֆուտբոլիստների մասին խոսելիս առաջիններից մեկը, ով գալիս է ֆուտբոլասերների մտքին` Հենրիխ Մխիթարյանն է։ Ֆուտբոլիստ, ով իր մարզական տաղանդի, աշխատասիրության, կարգապահության և բարձր մոտիվացիայի շնորհիվ կարողացավ հասնել մեծ հաջողությունների և ամբողջ աշխարհին ճանաչելի դարձրեց հայկական ֆուտբոլը։ Գնահատենք մեր տաղանդներին և հաջողություն մաղթենք Հենրիխին իր հետագա կարիերայի ընթացքում»,- գրել է Մինասյանը։