Թուրքիան մերժել է սևծովյան Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով ռուսական նավերի շարժը սահմանափակելու մասին Կիևի խնդրանքը և հայտարարել, որ ՌԴ-ն իրավունք ունի անցնելու այդ նեղուցներով՝ իր բազաներ վերադառնալով։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, հայտնում է ՌԲԿ-ն։
Նեղուցները բաժանում են Եվրոպան Փոքր Ասիայից։ Նեղուցները ապահովում են կապը Միջերկրական ծովի հետ և ապահովում մուտքը դեպի համաշխարհային օվկիանոս Ռուսաստանի, Ուկրաինայի, Կովկասի և Եվրոպայի հարավարևելյան երկրների համար։
«Թուրքիան կարող է սահմանափակել ռազմանավերի անցումը նեղուցներով։ Սակայն, Մոնտրյոյի կոնվենիցան նաև նախատեսում է, որ պատերազմին մասնակցող երկրների նավերը կարող են վերադառնալ իրենց բազաներ և նրանց դա պետք է թույլատրվի»,-ասել է նա։
Փետրվարի 24-ին Ուկրաինան, ռուսական զորքերի ներխուժման ֆոնին, դիմել էր Թուրքիային՝ խնդրելով փակել նեղուցները ռուսական նավերի համար։









