Foto

Ռուսական զինուժը խոցել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 118 ռազմական օբյեկտ․ ՌԴ ՊՆ

Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը ռազմական գործողության ընթացքում խոցել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 118 օբյեկտ: Այս մասին, Ռիա Նովոստիի հաղորդմամբ, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովը։

«Ռուսաստանի զինված ուժերը հատուկ ռազմական գործողության ընթացքում շարքից հանել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 118 ռազմական օբյեկտներ։ Դրանց թվում՝ 11 ռազմական օդանավակայան, Ուկրաինայի զինված ուժերի 13 հրամանատարական կետ և կապի կենտրոն, 14 С-300 և զենիթահրթիռային համակարգեր և 36 ռադիոլոկացիոն կայան»,- ասել է Կոնաշենկովը։