Foto

Բարձրաստիճան պաշտոնյաներն ազատվել են աշխատանքից

ՀՀ նախագահի պարտականությունները կատարող Ալեն Սիմոնյանը Արթուր Պողոսյանին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից ազատելու մասին հրամանագիր է ստորագրել։

Պաշտոնից ազտվել է նաև Անդրանիկ Մակարյանին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի Անդրանիկ Մակարյանը։

Ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետ Արմեն Առուշանյանը։