Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ Թուրքիայի Անվտանգության խորհրդի նիստից հետո հայտարարություն է տարածվել։
Հայտարարության մեջ ասվում է, որ Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի վրա խախտում է միջազգային իրավունքը և անընդունելի է։
Թուրքիան պատրաստակամություն է հայտնել շարունակել աջակցել Ուկրաինայի քաղաքական միասնության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանմանը։









