Foto

Դեսպան Վաղարշակ Հարությունյանը ՌԴ ԱԳՆ փոխնախարարին է հանձնել հավատարմագրերը

ՌԴ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Վաղարշակ Հարությունյանը ՌԴ ԱԳՆ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոյին է հանձնել հավատարմագրերը, որից հետո նրանք քննարկել են երկկողմանի համագործակցությանը վերաբերող և տարածաշրջանային հարցեր։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

Վաղարշակ Հարությունյանը ՌԴ-ում ՀՀ դեսպան է նշանակվել հունվարի 5-ին, փոխարինելով Վարդան Տեղանյանին։ Դրանից առաջ Հարությունյանը եղել է ՀՀ ՊՆ ղեկավարը։