Foto

Չէ․․․ դե սուտ են ասում․ գործարար Սիլվա Համաբարձումյանը բուտիկին գումար չտալու մասին

Հայելի լրատվականի տեղեկություններով՝« Չարենց փողոցի վրա գտնվող հագուստի թանկարժեք խանութներից (բուտիկ) մեկի տիրոջից հայտնի կաշառք բաժանող Սիլվա Համբարձումյանը պատվիրել է 6 մլն․ դրամի թանկարժեք հագուստ։ Պատվերը կատարել է այդ կինը, սակայն Սիլվա Համբարձումյանն, արդեն հինգերորդ տարին է հրաժարվում է վճարել պատվերի գումարը (6 մլն․ դրամ)։
Տարիներ շարունակ հայտնի կաշառատու Սիլվա Համբարձումյանը պարզապես հրաժարվում է գումարը վճարել, անընդհատ ասում է այսօր-վաղը, իսկ հիմա, ընդհանրապես սպառնում է, որ իրենից այդ գումարը չեն կարող ստանալ
»։

Vesti.am-ը տեղեկությունը ճշտելու համար կապ հաստատեց գործարար Սիլվա Համբարձումյանի հետ, ով բնավ չզարմացավ լրատվականի հարցից։

-      Տիկի՛ն Համբարձումյան Ձեզ մեղադրում են հագուստի բուտիկից հագուստ պատվիրելու և գումարը չվճարելու մեջ։ Հերքեք կամ հաստատեք։

-      Չէ․․․ դե սուտ են ասում նման բան չկա։

-      Ձեզ հետաքրքիր չէ՞, որ բուտիկի մասին է խոսքը։ Հարցից նույնիսկ չզարմացաք։

-      Չէ․․․դե, համ էլ քաղաքում չեմ, գամ մի շաբաթից զանգեք։

-      Տիկի՛ն Համբարձումյան խոսքը 6 մլն դրամ մասին է, որը, ըստ լրատավականի տեղեկությունների, հրաժարվում եք վերադարաձնել։

-      Չկա նման բան, ախր ասեցի, որ հագուստ չեմ պատվիրել, մի շաբաթից գամ Երևան կխոսենք։

 

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան