Foto

Երևանի տներից մեկում հայտնաբերվել է գլխի հատվածում հրազենային վնասվածքով 24-ամյա երիտասարդի դին

Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 09։50-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ժգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աջափնյակ վարչական շրջանի Սպորտի փողոցի տներից մեկում դի կա։

 Ահազանգով ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է մահը։ Ժամանած ոստիկաններն ու փրկարարները նշված տան հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել են 24-ամյա Վաղինակ Հ-ի դին՝ գլխի հատվածում հրազենային վնասվածքով։

Նրա կողքին հայտնաբերվել է որսորդական հրացան։