ԲԴԽ նախագահ (լիազորությունները դադարեցված) Ռուբեն Վարդազարյանն
ԱԺ քննիչ հանձնաժողովի հարցերին պատասխանելիս նշեց․ «Ջհանգիրյանն անձամբ ասել է՝ ցանկալի
է հրաժարական տամ, ինքն աշխատի ԲԴԽ նախագահ»։ Հիմա փաստացի ԲԴԽ նախագահ է աշխատում
Գագիկ Գհանգիրյանը։ Vesti.am-ը փորձեց
հարց ուղղել և լսել նաև ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի տեսակետը, ով, սակայն հայտարարաեց, որ պատրաստ չէ, որևէ հարցի
պատասխանել և անջատեց հեռախոսը։ ԲԴԽ մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանն էլ ասաց, որ կփորձի
մեկանբանություն ստանալ Ջհանգիրյանից։ ԲԴԽ
նախագահի պահվածքից կարելի է ենթադրել, որ վերջիս Վարդազարյանի պնդմանը հակասող
որևէ բան չունի ասելու և Վարդազարյանը ճիշտ է։ Սա ճնշում գործադրե՞լ է, թե՞ ոչ, գնահատական
պետք է տա իրավական համակարգը կամ էլ Ջհանգիրյանի այդ պաշտոնին գործուղած քաղաքական
թիմը։
Մի շարք գիտնական-իրավաբանների
պնդմամբ օրենքը թույլ չի տալիս, որ այդ տարիքի անձն աշխատի ԲԴԽ նախագահի պաշտոնում։
Այս փաստի առթիվ «Հայաստան» դաշինքը նաև դիմել է Սահմանադրական դատարան։ Վերջինս՝ սկսելով
գործի քննությունը (սահմանադրականության խնդիրն ակնհայտ է) զարմանալիորեն որոշեց այն
հետաձգել մինչև 2022 թվականի ապրիլի 19-ը: Որպես հիմնավորում նշվել է «լրացուցիչ ուսումնասիրություններ
կատարելու անհրաժեշտություն»: Հետաքրքրական է, թե ի՞նչ ճշտումներ պետք է անի ՍԴ-ն ն՝ օրենքի պահանջն ընթերցի՞, թե՞ Ջհանգիրյանի ծննդյան տարեթիվը ճշտի։
Տարբեր հրապարակումներ կային նաև Ջհանգիրյանի ունեցվածքի հետ կապված։
Նա նախկինում եղել է այն պաշտոնյաններից, ովքեր դյակներ ունեն և ըստ իշխանության այդ
դղյակները պետք է խլվեին և վերադարձվեին ՀՀ հպարտ քաղաքացիներին։









