Foto

Դատական համակարգում դեռ կան մարդիկ, որոնք չեն կոտրվում ու չեն ճնշվում․ Ռուբեն Վարդազարյան

Ալեքսանդր Ազարյանի՝ Դատավորների միության նախագահ ընտրվելը ինձ հույս է տալիս, որ դատական համակարգում դեռ կան մարդիկ, որոնք չեն կոտրվում ու չեն ճնշվում, լրագրողների հետ զրույցում ասաց Բարձագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանը։

Ռուբեն Վարդազարյանը ճնշումներ նկատում է դատարանների վրա ու նշում՝ ինքը դեմ է, որ դատական իշխանության վերաբերայլ կարծիք հայտնեն։

«Ես ինչքան իշխանությանն եմ ասում, որ հեռու մնացեք դատական համակարգից, թողեք աշխատեն, նույնքան ասում եմ ընդդիմությանը», - ասաց նա։

Բարձագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահի խոսքով՝ անթույլատրելի է արդարադատության իրականացմանը միջամտելը։

«Որ Facebook-ը բացում ես ու տեսնում, թե ինչ վիրավորական արտահայտություններ են անում դատավորի մասին թե իշխանությունից, թե ընդդիմությունից, այդ ամենն անթույլատրելի է», - ասաց Վարդազարյանը։