ՄԻՊ Արման Թաթոյանի պաշտոնավարումը կավարտվի փոտրվարի 23-ին։ Vesti.am-ի տեղեկություններով Թաթոյանին՝ իր քաղաքական
թիմին միանալու առաջարկ է ներկայացրել գործարար Ռուբեն Վարդանյանը։ Թաթոյանն առաջարկը մերժել է և այդ ֆոնին ամիսներ
առաջ հայտարարում էր, որ իրեն տեսնում է միջազգային հարթակներում աշխատելիս։
ՀՀ արդեն նախկին նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականից հետո, խորհրադարանական
ընդդիմությունը պատրաստ էր Թաթոյանի թեկնածությունն առաջադրել, սակայն վերջինս չի համաձայնել։ Արման Թաթոյանը
նույնիսկ քայլ չարեց պայքարել իր պաշտոնը պահպանելու համար։ Ենթադրելի է, որ ՄԻՊ-ը
չի ցանկանում, որևէ կապ կամ ընդհանրություններ
ունենալ այս կամ այն քաղաքական թիմի հետ՝ լինի դա իշխանությունը
թե ընդդիմությունը։
Արման Թաթոյան անձը կամ բրենդն արդեն կա, և եթե ինքը ցանկանա, քաղաքական դաշտում
իր ուրույն դերը կարող է ունենալ՝ առանց
որևէ քաղաքական ուժի մաս կազմելու։ Սակայն պիտի չմոռանալ պաշտոնյայի այն հարտարարությունը,
որ իրեն տեսնում է միջազգային որևէ իրավական կազմակերպությունում աշխատելիս։
Արման Թաթոյանը միջազգային իրավունքի մակարդակում ունի Ա կարգ,
տիրապետում է անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն և ուկրաիներեն լեզուներին, ունի միջազգային
իրավական կապեր և ըստ էության ՀՀ-ում
մնալու կարիք չունի։ Եթե մնա Հայաստանում, եթե փորձի քաղաքական խնդիրներ լուծել,
ապա դա պետք է անի զուտ հայրենասիրությունից ելնելով։









