Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Նիկոլի «կիրթ» քիրվա Իլհամ Ալիևը
հայտարարել է․
«Խաղաղության պայմանագրի ստորագրումը, թեև
100 տոկոսանոց երաշխիք չէ, ամեն դեպքում զգալի չափով նվազագույնի է հասցնում
պատերազմի վտանգը։ Մենք պետք է նաև իմանանանք, որ ցանկացած հաշտության պայմանագիր
Հայաստանի համար կարող է ընդամենը թղթի կտոր դառնալ։ Անկախ նրանից՝ կստորագրվի, թե
ոչ, ինչպես ասացի, մենք պետք է անընդհատ մեծացնենք մեր ռազմական հզորությունը»։
Նույնիսկ զուտ տառաճանաչության
մակարդակում հասկանալի է, որ Ադրբեջանի ղեկավարը խաղաղության չի ձգտում, այլ ցանկանում
է Հայաստանի տեղում տեսնել ամորֆ, անպաշտպան մի միավոր, որի ոչնչացումը միայն ժամանակի
և աշխարհաքաղաքական նպաստավոր պայմանների խնդիր է լինելու իր համար։ Ալիևը բացեբաց
ասում է, որ ոչ մի խաղաղության պայմանագիր երաշխիք չէ գոնե իր համար և Հայաստանի ցանկացած
քայլ ազատ է գնահատել որպես սպառնալիք։ Դրա համր է պետք ուժեղացնի իր բանակն ու հարձակողական
պոտենցիալը։
Այն, ինչը Ալիևի ու էրդողանի
առաջ կզած Փաշինյանը համարում է «խաղաղության դարաշրջան» և պատրաստ է ստորագրություն
դնել դրա տակ, Ալիևը համարում է թղթի կտոր, որով կսրբեի նույն Փաշինյանի բերանը կամ
էլի ինչ–որ բան, որ լրագրողների ներկայությամբ չի նշել։
Իսկ ի՞նչ կարծիքի է «խաղաղության
դարաշրջանի» հեգեմոնը, ո՞ւմ հետ է պատրաստվում խաղաղ ապրել, ինչպե՞ս է պատրաստվում
դիմակայել, եթե մի օր Ալիևն այդ թուղթը հիգիենիկ նպատակներով կիրառի։ Մենք դրա օրինակն
ունենք․ Փաշինյանն արդեն մի անգամ վերելակներում
խաղաղություն է մուրացել՝ քաղաքական հակառակորդներին ճնշելու ժամանակ ստանալու համար։
Հիմա էլ ժամանակ կձգի, որպեսզի իր կլանը երկիրը թալանի մինչև վերջին շապիկն ու անհետանա
օֆշորներում։ Իսկ թե դրանից հետո ո՞ւմ երեխան կզոհվի սահմանին, ո՞ւմ տունը թուրքը «ջիփիէս»
կանի, արդեն իր խնդիրը չի։ Հիմա էլ իր խնդիրը չի, բայց բարձրաձայն չի ասում, որ շատ
վատ չզգանք։
Իրականում Ալիևը նկարագրել
է այն Հայաստանի տեսլականը, որ կերտվում է Նիկոլի խոստացած «ապագայում»։