Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 180 նոր դեպք, մահացել է 18 մարդ։
Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 464 749 թեստավորում: Երեկ կատարվել է 7391 թեստավորում։
Վարակվածների ընդհանուր թիվը՝ 343 157 է։ Առողջացածների թիվը՝ 327 029 -ը, փաստացի այս պահին բուժվում է 6767 մարդ։
Համավարակի պատճառով մահացել է 7 874 մարդ, եւս 1486 անձ մահացել է հարակից այլ հիվանդության պատճառով, սակայն վարակված է եղել նաև կորոնավիրուսով։









