Foto

ԶՈՒՇԱՑԵՔ․ կառավարության որոշմամբ պարեկներն առանց ստուգարք հանձնելու զենք կստանան

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություններ կատարեց ենթաօրենսդրական ակտերից մեկում, որով սահմանվեց՝ Պարեկային ծառայողներին զենք պետք է տրամադրվի առանց ստուգարքի անցկացման: Հարցը ներառված էր կառավարության չզեկուցվող հարցերի թվում: Հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման ընդունումը պայմանավորված է պարեկային ծառայության գործառույթների առավել արդյունավետ իրականացումը խթանելու տրամաբանությամբ:

Իհարկե հասարակական կարգի պահպանումը պետք է իրավական պետության ուշադրության կենտրոնում լինի։ Բայց, նոր պարեկային ծառայողների մեծ մասը համակարգում ծառայելու փորձառություն չունի և ըստ էության զենքի մասին լսել է մի քանի դասախոսության ժամանակ և առաջին անգամ տեսնելու է, երբ առանց ստուգարքի զենքն իրեն կտան։ Սա հասարակական կարգի պահպանմա՞նն է միտված, թե՞ինքանվնասմանը և ինքահաստատմանն է օգնելու։

Ինչպես կարելի է զենքը վստահել մի անձի, ով դրանից օգտվելու ամենապարզ կանոնները չգիտի, չգիտի նույնիսկ՝ երբ կարող է կիրառել։ Եթե պարեկային ծառայողներին զենք էին տրամադրում, որ հասարակությունը զգոն լինի, որ հնարավոր հանցագործությունները կարողանա կանխել, ապա հասրակությունը հիմա ոչ միայն զգոն պետք է լինի՝ այլև, իրապես, վախենա, քանի որ քաղաքում 100-ավոր անփորձ մարդիկ զենք կրելու և գործածելու իրավունք են ունենալու։

 

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան