Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեիի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցեր:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու համապարփակ կարգավորումը հնարավոր է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո, հայտարարել է Միրզոյանն՝ անդրադարձել նաև Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրներին, այս համատեքստում ընդգծել հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց անվերապահ ու շուտափույթ հայրենադարձման անհրաժեշտությունը: