Foto

Հայաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 572 նոր դեպք

Նոյեմբերի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 572 նոր դեպք, մահացել է 52 մարդ։ Մահվան եւս 6 դեպք գրանցվել է, երբ անձն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, բայց մահը վրա է հասել այլ պատճառով։

Ընդհանուր առմամբ, կատարվել է 2260268 թեստավորում: Երեկ կատարվել է 7699 թեստավորում։ Վարակվածների ընդհանուր թիվը՝ 329913 է։ Առողջացածների թիվը՝ 297339-ը, փաստացի այս պահին բուժվում է 24082 մարդ։

Համավարակի պատճառով մահացել է 7107 մարդ, եւս 1385 անձ մահացել է հարակից այլ հիվանդության պատճառով, սակայն վարակված է եղել նաև կորոնավիրուսով։