«Ազգային վերահսկողություն» ՀԿ նախագահ Արթուր Գրիգորյանը իր ՖԲ էջում նշել էր․ «Այսօր ՀՀ օդային տարածքում էլի ինքնաթիռներով Բարիում շաղ տվեցին»: Vesti.am-ի հետ զրույցուն Գրիգորյանն ասաց, որ իրենց աղբյուրներից է իմանաում, թե երբ են ՀՀ օդային տարածքում բարիում շաղ տալիս։ «Աղբյուրները չեմ բացահայտի, բայց ասեմ, որ սա արդեն 3-րդ անգամ է։ Մեզ մոտ մեկ ամիս առաջ՝ անցյալ ամսավա 22-23ին, քարտեզ էր հայտնվել, որտեղ երևում էր, թե որ հատվածներում են այդ ինքնաթիռները պտույտներ կատարել և այդ քիմիական նյութը տարածել օդային տարածքում։ Դրանք սեփական ինքնաթիռներ են, որոնց աջակցում են նաև պետական կառույցները։ Քիմիական նյութը տարծվել է նաև ՌԴ-ի որոշ տարծքներում և Վրաստանում»։ Գրիգորյանը խոստացավ օրերս լրատվամիջոցին տրամադրել քարտեզը, որը հայտնվել է իր ձեռքին, իսկ մինչ այդ մեր համաքաղաքացիներին տեղեկության իսկությունը պարզելու համար խորհուրդ տվեց․ «Քաղաքացիները նկատած կլինեն, որ հորդառատ անձրևից հետո փողոցում լպրծուն և փրփրանման ջուր է հոսում, կարող են այդ անձրևաջրից նմուշ վերցնել և տանել լաբորատորիա և ստուգել, թե ներսում ինչ բաղադրություն կա»։
Բարիումի և նիկելի համաձուլվածքները օգտագործում են ռադիոլամպերում և
ներքին այրման շարժիչների բռնկիչ էլեկտրոդներ պատրաստելիս։ Փոքր քանակներով
բարիումը օգտագործվում է նաև պղինձը և կապարը ծծմբից և գազերից մաքրելու համար։ 140Ba
ռադիոակտիվ ինդիկատոր է։ Մեծ կիրառություն ունեն բարիումի միացությունները։ ВаО3-ը
օգտագործում են ջրածնի գերօքսիդ ստանալու, մետաքսը և բուսական թելերը
սպիտակեցնելու, ալյումինաթերմիայում՝ հրկիզող խառնուրդներ պատրաստելու համար։ ВаСl2-ը
օգտագործվում է որպես միջատասպան, նաև կաշին ծանրացնելու և գունաթափելու համար։
BaS-ը կաշին
մազազերծող է։ Ва (ОН)2-ը պոլիմերման հարուցիչ է՝ ռեակտիվ ՏO4−2 և
СO3−2 իոնները հայտնաբերելու համար։ ВаСО3-ը
բարիումի միացությունների ստացման ելանյութ է, օգտագործվում է նաև կրծողներին
ոչնչացնելու, արծններ և ջնարակներ ստանալու համար։ Ва (NO3)2-ը
օգտագործվում է պիրոտեխնիկայում։ Բարիումի քրոմատը՝ BaCrO4, և մանգանատը՝ Ba (MnO4)2,
պիգմենտներ են։ Բարիումի տիտանատը՝ ВаTiO3, կարևոր սեգնետոէլեկտրիկ է։
Բարիումի պլատինացիանատը
ռենտգենյան և ճառագայթների ազդեցության տակ ֆլուորեսցենցում է դեղնականաչավուն
լույսով և օգտագործվում համապատասխան էկրաններ պատրաստելու համար։ Բարիումը և նրա
միացությունները ռադիոակտիվ ճառագայթների լավ կլանիչներ են և մտնում են
պաշտպանողական նյութերի բաղադրության մեջ։