Foto

Թուրքիան նախազգուշացրել է Ուկրաինային և Ռուսաստանին՝ Սև ծովում հարձակումների վերաբերյալ

Թուրքիան կոչ է արել Ռուսաստանին և Ուկրաինային դադարեցնել Սև ծովում առևտրային նավերի վրա հարձակումները և զգուշացրել է, որ իրեն իրավունք է վերապահում օրինական միջոցներ ձեռնարկել թուրքական դրոշի ներքո կամ թուրքական ընկերություններին պատկանող նավերին հարվածելու դեպքում:

Ըստ Reuters-ի՝ այս մասին հոկտեմբերի 28-ին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը՝ Սոֆիայում Սևծովյան տարածաշրջանի երկրների պաշտպանության նախարարների և ռազմական ղեկավարների հանդիպումից հետո։

Նախարարը նշել է, որ հոկտեմբերի 28-ին Բուլղարիայի ծովային իրավասության տարածքում երեք անօդաչու թռչող սարքի հարվածների է ենթարկվել ևս մեկ առևտրային նավ։ Լիբերիայի դրոշի ներքո նավարկող հունական կոնտեյներային նավն այդ պահին գտնվում էր Բուլղարիայի տնտեսական գոտում: Թե ով է իրականացրել հարձակումը, դեռ հայտնի չէ ։