Կա արդյո՞ք լոքդաունի անհարժեշտություն։ Մի քանի օր է ինչ Մոսկվան
հայտարարել է լաքդաունի գնալու մասին՝ քաղաքացիները խոսում են ՀՀ-ում ևս լոքդաունի
անցնելու անհրաժեշտությունից։ Դրա մասին խոսվում է հատկապես օրերս գրացված մահվան թվերի
նոր ռեկորդի՝ 57 դեպքից հետո։ Թեմայի շուրջ Vesti.am
–ը զրուցել է բժիշկ Հայկ Մանասյանի հետ։
-
Պարո՛ն Մանասյան,
լոքդանունի անցնելու անհրաժեշտություն կա՞։
-
Աշխարհում չի եղել մի երկիր, որին լոքդաունն օգնի։ Չեմ հասկանում,
թե Հայաստանի՞ն ինչով պետք է օգնի։ Ավելին՝ լոքդաունին է վերագրվել սովորական ալիքի
բնական զարգացումը, հասունացումը և մարումը։ Վրաստանի օրինակին նայեք, գնաց լոքդանուի,
բայց միևնուն է, ունենք այն, ինչ ունենք։ Ոչ մի երկիր վիրուսի խնդիրը լոքդաունով չի լուծել։
-
Այդ դեպքում լոքդաունի
գանլոով պետությունները ի՞նչ խնդիր են լուծում։
-
Իրականում կառավարությունները հաշվետու են ժողովրդին և միշտ
չէ, որ գործողություններ են անում արդյունք ստանալու համար։ Նրանց համար նաև խնդիր
է, հասարակությանը ներկայացնել, թե ինչու են ձախողել կամ ինչու են անգործություն դրսևորել։
Այս ամենը ներկայացնելու համար կառավարությունները մի քանի ոչ բավարար էֆեկտիվ քայլեր
են մոգոնել՝ դրանից մեկը բաց տարածքներում դիմակ կրելն է և լոքդաունը։ Դա կառավարություններն
անում են որ ժողովուրդն իրենց չմեղադրի։ Հիմա ՀՀ-ում համաճարակն այն թափն է հավաքում,
որ կապ չունի՝ լոքդաուն կլինի, թե ոչ։ Միևնույն
է ալիքը մարելու է այնպես ինչպես պիտի մարի։
-
Այս պարագայում
ինչպե՞ս կրճատել մահերի թիվը, որի նոր ռեկորդ ունենք։
-
Մինչ պատերազմը ունեցել է ենք 2 ալիք՝ մոտ 3 ամիս տևորղությամբ,
իսկ պատերազմի ժամանակ հակահամաճարակային որևէ գործողություն չարվեց, ալիքը բարձր էր,
բայց մարեց։ Այս ալիքը ևս մարելու է՝ անկախ նրանից, որևէ գործողություն կարվի, թե չի
արվի։
-
Ներկայումս գրանցված
մահերն ավելի շատ է քան պատերազմի ալիքինը, թեև վարակվածների թվերն ավելի շատ էին։
Ինչո՞վ է պայմանվորված։
-
Կարելի է բացատրել վիրուսի
«դելտա» շամով, որ ավելի մահացու է։ Կամ գուցե առողջապայության ոլորտը չի աշխատում
նույն ջանասիրությամբ, ինչպես առաջ էր։ Հաշվի
առնելով, որ պատերազմի ժամանակ կոնտակտը հիմնականում բանակայինների շրջանում էր, կարող
ենք ընդունել, վարակվածների մեծամասնությունը երիտասարադներ էին և հետևաբար մահացողները
պետք է ավելի քիչ լինեին։
-
Նախկինում ասում
էիք, որ մեզ պետք է բնական իմունիզացիա և
եթե 100 հազար մարդ վարակվի և առողջանա կստեղծվի
այդ իմունիզացիան։ Հիմա պաշտոնական տվյալներով ունենք 300 հազար վարկված և առողջացած
պացիենտ և պատվաստումի միջոցով ձեռք բերված իմունիտետ։ Ինչո՞ւ ունենք նոր ահագնացող ալիք։
-
Իմունիզացիան հանդիսանում է պատնեշ դասական վիրուսի համար։ Կորանավիրուսի
դեպքում իմունիզացված անձինք վարակվում են
և վարակ են փոխանցում՝ այսինքն ինքը վատ պատնեշ է։ Սրա մասին ես չեմ իմացել։
Մենք մտածում էինք՝ վակցինացիան պետք է պատնեշը ստեղծի, բայց չի պաշտպանում։ Չենք կարող ասել, որ չի աշխատում,
բայց արձանագրենք, որ լավ չի աշխատում, բայց փրկում է մահերից և հոսպիտալացումից։
-
Պատվաստումներին
դե՞մ եք, թե՞ կողմ։
-
Ռիսկային խմբերը պետք է պատվաստվեն։ Ոչ ռիսկային խմբերը թող
անեն, ոնց ուզում են։ Ես կողմ եմ պատվաստվելուն, բայց այն պետք է արվի թիրախային։ Նախ
պետք է պատվաստվեն 55 տարին լարցած անձինք, ապա քրոնիկ հիվանդները։ Այսօր մահերը նրա
պատճառով են, որ թիրախային խմբերը չեն պատվաստվել։
-
ԱՆ-ին քննադատում
ու մեղադրում են, որ չկա նախարարություն-հասարակություն կոնտակտը։ Սա ինչ-որ խնդրի
առաջացման պատճառ կարո՞ղ է լինել։
-
Ոչ միայն չկա նախարարություն-հասարակություն կոնտակտը՝ այլև
ոչ մեկի հետ կոնտակտ չկա։ Նախարարությունը բժիշկների հետ էլ չի հաղորդակցվում։ Նախարարության
ներկայացուցչին հրավիրում են հաղորդման հյուր՝ բժիշկների հետ քննարկման, նրանք հրաժարվում
են գալ։ Նախարարությունն այսօր չգիտեմ ինչով է զբաղված։
-
Ինչո՞ւ չի ստացվում հասարակությանը տանել պատվաստումների։
-
Կարճ ասած՝ մեր նախարարությունն այս գործից չի հասկանում։ Բժշկությունից,
համաճարակաբանությունից չի հասկանում, պարզապես արտերկրից եկած հարմաններ է կատարում։
Ասեմ, որ դա ԱՀԿ-ն չէ։ Ես ավելի շատ նկատել եմ, որ Ամերիկյան համալսարանի առողջապահության
կազմակերպման ֆակուլտետի ասածներն են իրականացվում, քան ԱՀԿ-ինը։ Իսկ այդ երկու կառուցների
ասելիքներն իրարից տարբերվում են։ Մեր ԱՆ-ն այսօր դրսի հրահանգների կամակատարն է։ Պատվաստումները
տապալվում են և անարդյունք են, քանի որ սխալ է ընտրվել թիրախային խումբը: Տարբեր լծակներով
ստիպում են պատվաստվել միչև 55 տարեկաններին, այն ինչ մահերի մեծ մասը 55 տարեկանից
բարձր և քրոնիկ հիվանդություններ ունեցողների շրջանում են։