ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ամերիկան շարունակում է Ուկրաինային զենքի մատակարարումը։
«Մենք աշխատում ենք նրանց հետ՝ փորձելով օգնել։ Բայց մենք պետք է համոզված լինենք, որ նաև մեզ համար բավականաչափ զենք ունենք», – Fox News-ին ասել է ԱՄՆ նախագահը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտնել էինք, որ Պենտագոնը դադարեցրել է Ուկրաինային և այլ դաշնակիցներին որոշ զինատեսակների մատակարարումը։ Պատճառը Պենտագոնի պաշարների չափազանց կրճատումն է:
Որոշումը կայացվել է ԱՄՆ ռազմական գերատեսչության քաղաքական բաժնի ղեկավար Էլբրիջ Քոլբիի նախաձեռնությամբ՝ մնացած պաշարները ստուգելուց հետո, հաղորդում էր BBC-ն։
Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Աննա Քելլին ասել է, որ որոշումը «կայացվել է Ամերիկայի շահերը առաջնային դասելու համար, քանի որ Պաշտպանության նախարարությունը վերանայում է մեր երկրի ռազմական աջակցությունն ու օգնությունը աշխարհի այլ երկրներին»։