Foto

Գորիսում ՔՊ-ի կողմից ուղղորդումներ են եղել. Գորիսի փոխհամայնքապետ

Գորիսի փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանը,  անդրադառնալով Գորիսի ՏԻՄ ընտրությունների ընթացքին, հայտարարել է, որ ահազանգեր ունենք, որ ուղղորդումներ են եղել «Քաղաքացիական պայմանագիր»-ի կողմից, Վլադիմիր Աբունցի շտաբի աշխատակազմի կողմից, ինչի հետևանքով փորձ է արվում ինտրիգներ ստեղծել, խառնակչական գործունեություն ծավալել:

«Ունենք բազմաթիվ զանգեր տեղամասերից. ինչ-որ հրահրումների, խնդիրներ ստեղծելու, ոստիկանական սևբերտավորների, կարմիրբերետավորների միջոցով ահաբեկելու, միջավայրն «աղտոտելու» ուղղությամբ գործընթացներ են տարվում»,-ասել է Հովսեփյանը՝ հույս հայտնելով, որ ընտրախախտումները այս գործընթացների վրա լուրջ ազդեցություն չեն ունենա:

Հարցին՝ ինչո՞ւ են երեկվանից Սյունիք մեծաթիվ ոստիկանական ուժեր ժամանել, Հովսեփյանը տեսակետ հայտնեց, թե նպատակը վախի մթնոլորտ ստեղծելն է: