Foto

2021 թվականի առաջին 9 ամիսներին պետական բյուջեի եկամուտների ցուցանիշը կազմել է 1 տրիլիոն 137 միլիարդ դրամ․ ՊԵԿ նախագահ

2021 թվականի առաջին 9 ամիսներին պետական բյուջեի եկամուտների ցուցանիշը կազմել է 1 տրիլիոն 137 միլիարդ դրամ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

Նրա խոսքով՝ 2019 թվականի նույն ժամանակահատվածի այս ցուցանիշը 1 տրիլիոն 79 միլիարդ է եղել, 2020-ինը՝ 1 տրիլիոն 16 միլիարդ։ 2021 թվականին, 2019 թվականի համեմատությամբ, ավելի է հավաքագրվել 58,1 միլիարդ դրամով, աճը կազմում է 5,4 տոկոս։

«Այս ցուցանիշը՝ 1 տրիլիոն 137 միլիարդ դրամը, ռեկորդ է՝ 9 ամիսների հաշվարկմամբ։ Այսինքն, պետբյուջեի եկամուտները 9 ամսվա հաշվարկով երբեք այսքան ավելին չեն եղել»,-ասաց Ռուստամ Բադասյանը։

ՊԵԿ նախագահն անդրադարձավ գնաճին, նշելով, որ դա որոշակի ազդեցություն ունի, բայց դա չի կարելի գերագնահատել ու պետք է նկատի ունենալ, որ մյուս բոլոր ցուցնիշներն աճում են։