«Քիչ առաջ
տեղեկացայ,
որ
երկու
պատուաստում
ընդունած
Բերդ
քաղաքի
նախկին
քաղաքապետը
մահացել
է
հենց
«քովիդ»-ից։
Յիշու՞մ
եք՝
մի
կեղտ
ասում
էր
որ
300 000 պատուաստուածից ոչ ոք
չի
մահացել․․
» Այսպիսի
գրառում
էր
արել
հայ
քաղաքաքան
գործիչ
Պարույր
Հայրիկյանը։
Շառյանը` սեպտեմբերի 23-ին ստացել է
չինական պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը, որից 4 օր անց դիտվել է առողջական
վիճակի կտրուկ վատացում։ Տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ կատարված ՊՇՌ
հետազոտության՝ պատասխանը եղել է դրական։
Շառյանն ունեցել է մի շարք
ուղեկցող հիվանդություններ (շաքարային դիաբետ, սիրտ-անոթային խնդիրներ), որոնք,
փաստորեն, պատվաստման ցուցում դնելիս հաշվի չեն առնվել։
Հիվանդանոցում Բերդի նախկին
քաղաքապետի հարազատներին տեղեկացրել են, որ, պատվաստումից 4 օր անց և դրական ՊՇՌ
թեստի արդյունքների պայմաններում իրենց հարազատը մահացել է սրտամկանի ինֆարկտից։
Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ
պատվաստման երկրոդ դեղաչափը ստանալուց հետո մարդ է վարակվում և մի քանի օր անց
մահանում։ Արդյո՞ք հիշատակման արժանի դեպքեր չկան։