Foto

Ալեն Սիմոնյանի համար այլ օրենքներ և կանոններ են գործո՞ւմ

Երեկ հայտնի դարձավ, որ երգիչ, երգահան Հայկոն վարակվել է կորոնավիրուսով, տնային պայմաններում բուժում ստացել, ապա թոքերի 80 տոկոս ախտահարմամբ տեղափոխվել է Միքաելյան վիրաբուժության իստիտուտ։ Ավելի վաղ տեղեկություններ էինք փոխանցել երգչի մեզ հայտնի առողջական վիճակի մասին։

Երեկ ԱԺ  նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է երգիչ Հայկոյին, ծանոթացել առողջական վիճակին։  Այս լուրը հաստատել է Սիմոնյանի խոսնակ Ծովինար Վարդանյանը։

  ՀՀ-ում կորոնավիրուսով վարակված անձանց տեսակցություններն արգելված են։ Ներկայումս լուրեր կան, որ վերակենդանացման բաժանմունքներում նույնիսկ հեռախոսով խոսելն է արգելված։ Ստացվում է ԱԺ նախագահն արտոնություն ունի և կարողանում է շրջանցել օրենքն ու հակահամաճարակային կանոնները և մունք գործել կովիդ բաժանմունք։ 

Նկատենք, որ ԱԺ ընդունել էր օրինագիծ, որով կորոնավիրուսով վարակված լինելու մասին իմանալով, մեկ այլ անձի հետ շփվելը, նրան դիտավորյալ վարակելը և ինքանամեկուսացման կանոնները խախտելը ընդհուպ միչև քրեական պատասխանատվություն է նախատեսում։ Այսինքն կորոնավիրուսի հաստատված դեպքի հետ շփումից հետո անձը պետք է ինքնամեկուսանա։ Ճշտելու համար՝ արդյո՞ք Ալեն Սիմոնյանն ինքնամեկուսացած է, կապ հաստատեցիք մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանի հետ, ով, լսելով հարցը, զարմացավ և հարցրեց․

-          -Ինչո՞ւ պետք է ինքնամեկուսանա։

-          -Կորոնավիրոսով վարակված անձի հետ է շփվել։

-          -Վստահ ե՞ք, որ շփվել է։

-          -Հաստատել էիք, որ այցելել է երգիչ  Հայկոյին, որն այս պահին բուժում է ստանում կովիդ բաժանմունքում։

-          -Այո՛, բայց Հայկոյի հետ այդքան էլ չի շփվել, ավելի շատ բժշկի հետ է շփվել, բայցի այդ, պարոն Սիմոնյանը պատվաստված է և կրել է պաշտպանիչ հագուստ։


Ինչպե՞ս հասկանանք «այդքան էլ չի շփվել» արտահայտությունը։ Շփման ի՞նչ-որ հատված կա՞, որի ընթացքում չեն վարակվում և այդ շեմն անցնելիս նոր միայն վարակվում են։

       Ստացվում է, որ կանոնների խախտմաբ կովիդ բաժանմունք մուտք գործել կարելի է, եթե քաղաքացին ունի պաշտպանիչ հագուստ և պատվաստված է։ Պատվաստված քաղաքացիներն ինքնամեկուսացման կանոններին չե՞ն ենթարկվում։

Հեղինակ: Աննա Ավետիսյան