Foto

Երգիչ Հայկոն ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է հիվանդանոց․ մանրամասներ

Երգիչ, երգահան Հայկոն ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի վերակենդանացման բաժանմունք։ Լուրը Հայկոյի ընկերներին և երկրպագուներին շատ է տխրեցրել։ Շոուբիզնեսի տարբեր  ներկայացուցիչներ իրենց սոցիալական ցանցերում գրառում են կատարում՝ սիրելի երգչին առողջություն մաղթում, աղոթում ու չհանձնվելու կոչեր անում։

Vesti.am-ի տեղեկություններով՝ ախտահարված են երգչի թոքերի մեծ մասը․Կորոնվիրուսի թեստի արդյունքը բացասական է։

Նշենք նաև, որ երգչի մտերիմ ընկեր Րաֆֆի Ալթունյանը հայտնել էր, որ Հայկոյի առողջական վիճակը դրական տեղաշարժ ունի։

Vesti.am-ը շուտափույթ առողջություն է մաղթում սիրված երգչին։