Foto

Սեպտեմբերի 28-29-ին ջերմաստիճանը ողջ հանրապետությունում կնվազի ևս 4-5 աստիճանով

Երևանում սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 28-ի երեկոյան, 29-30-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 25-ին կեսօրից հետո, 26-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 28-ին` գիշերը և կեսօրից հետո, 29-30-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։

Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 25-ի ցերեկը օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում և Սյունիքում կնվազի մոտ 5-7 աստիճանով, հանրապետության մյուս մարզերում 2-4 աստիճանով։

Սեպտեմբերի 28-29-ին ջերմաստիճանը ողջ հանրապետությունում կնվազի ևս 4-5 աստիճանով։