Foto

ՄԻՊ գրասենյակի մոտ ինքնահրկիզման փորձ կատարած պացիենտը գտնվում է վերակենդանացնան բաժանմունքում

ՄԻՊ գրասենյակի մոտ ինքնահրկիզման փորձ կատարած  և Այրվածքաբանության ազգային կետրոն տեղափոխված պացիենտը գտնվում է վերակենդանացնան բաժանմունքում։ Տեղեկությունը Vesti.am-ին փոխանցեց Այվածքաբանության ազգային կենտրոնի ընդհանուր բաժնի աշխատակիցը՝ միևնույն ժամանակ հայտնելով, որ այլ մանրամասներ չի հաղորդի։  Ավելի վաղ հայտել էինք, որ ՄԻՊ գրասենյակի դիմաց մի քաղաքացի ինքահրկիզման փորձ է արել և բազմաթիվ այրվածքներով տեղափոխվել Այրվածքաբանության ազգային կենտրոն։

Ոստիկանությունում փորձում են պարզել անձի ինքնությունը և ՄԻՊ գրասենյանկի մոտ հայտնվելու պատճառները։

Հեղինակ: Աննա Ավետիսյան