Foto

Բաքում համաձայնել է դադրեցնել կրակը․ միջնորդը ռուսական կողմն է

Բաքուն համաձայնել է դադարեցնել կրակը Հայաստանի հետ սահմանին։ Կրակի դադարեցման համար միջնորդական նախաձեռնություն է հանդես բերել Ռուսաստանը։

Ըստ SPUTNIK АЗЕРБАЙДЖАН-ի, տեղական ժամանակով 10։00-ից կհայտարարվի հրադադար։

Ռուսական «Izvestia»-ն էլ գրում է, որ Ադրբեջանն ընդունել է ռուսական կողմի միջնորդությունը՝ դադարեցնել կրակը Հայաստանի հետ սահմանին՝ Մոսկվայի ժամանակով 09։00-ից սկսած կամ տեղական ժամանակով՝ 10։00-ից սկսած։ «Մեր կողմից ընդունվել է ռուսական կողմի նախաձեռնությունը՝ հայտարարել հրադադար հայ-ադրբեջանական պետական սահմանին՝ Բաքվի ժամանակով 10։00-ից»։