Foto

Ես ընտրեցի երգն ու չեմ զղջում դրա համար․ Անուշ Ավակյան․ (տեսանյութ և լուսանկարներ)

Երգ ու երաժշտություն ահա թե ինչ նախընտրեց Անուշ Ավակյանը, երբ ստիպված էր ընտրություն կատարել երգի և անձնական կյանքի միջև։

Երգչուհին չի զղջում իր ընտրության համար, ասում է՝  միայն զղջում եմ, որ թույլ եմ տվել հասնել այն կետին, որ ինձ կանգնեցրել են ընտրության առաջ։

undefined

Անուշն այսօր ապրում է երգով և  իր հանդիսատեսին պարբերաբար ներկայանում է պրեմիերաներով։

Անկախության տոնի առթիվ նա  ներկայացրեց իր «Հայաստան» երգն ու տեսահոլովակը։

undefined

Ժովովրդական, հին ու սիրված երգերի նորովի մատուցում, ինչպես նաև  հատուկ գրված երգերը երգչուհին  հանդիսատեսին ներկայացրել է տեսահոլովակների տեսքով։ Ամեն բան նույն  սահուն  շարունակական ընթացքը կունենար, եթե չսկսվեր համաճարակն ու պատերազմը։

«Պատերազմի ժամանակ եկավ մի պահ, երբ հասկացա որ կորցնում եմ  ինքս ինձ, թուլանում եմ, և հենց այդ պահին էլ հասկացա, որ մենք թուլանալու իրավունք չունենք։ Մենք դեռ պիտի հնչեցնենք հայի անունն ու դեռ պիտի հաղթանակներ տոնենք։ Մեր ազգն իր գենի մեջ ուժեղություն ունի։ Այո՛, մենք տառապանք շատ ենք տեսել, բայց միշտ ոտքի ենք կանգնել, ու հաղթահարել ամեն ինչ»,-ասաց Անուշը։

undefined

Երգչուհին  երաժշտական կյանքը սկսել է շարունակել տաղավարային  պայմաններում, այժմ արդեն  պատրաստվում է նոր ալբոմ ներկայացնել  իր հանդիսատեսին։ Թե ինչ երգացանկ կլինի ալբոմում, չբացեց փակագծերը, սակայն նշեց, որ կլինեն ինչպես հին սիրված, այնպես էլ հեղինակային երգեր։

Անուշ Ավակյանն իր երգչուհի դառնալու «մեղավորը» մայրիկին է համարում, ում երգերի ներքո նա մեծացել է, իսկ հայրիկին առանձնահատուկ շնորհակալ է, որ  ոչ միայն չի արգելում, այլ հպարտանում է իր ընտանիք 3 երգչուհի կանանցով։

undefined

Անուշն իր հաջողությունների գաղտնիքը նաև համարում է «Global Arts» պրոդյուսերական ընկերության հետ համագործակցությունը։ 

«Ես մածագույն հաճույք եմ ստանում պրոդյուսերական իմ թիմի հետ աշխատելիս։ Կարպիս Թիթիզյանը երկար տարիների  հաջողված փորձ ունի, և գիտի՝ երբ ինչ է պետք ներկայացնել, որպեսզի ամեն  ինչ լավ լինի։ Պրոդյուսերական ընկերության հետ համագործակցությունից հետո, ես ազատված եմ  հոգսերից և մտածում եմ միայն երգելու մասին»,-ասաց երգչուհին։

undefined

Անդրադառնալով  Հայաստանում տիրող ներկայիս տրամադրությանը՝ Անուշը շեշտեց

«Դժվար է, բայց պիտի շարունակենք ապրել, աշխատել ու շենացել  մեր հայրենիքը։

Շնորհակալ եմ մեր զինվորներին իրենց կյանքի գնով մեր սահմանները պահելու համար, շնորհակալ եմ  նրանց ծնողներին, խոնարհվում եմ բոլորի առաջ։ Փառք մեր հերոսներին,խաղաղություն հայոց աշխարհին»։

undefined

Բոլորովին վերջերս 30 ամյանը բոլորած երգչուհին խոստովանում՝ մի տեսակ սկսել եմ ավելի հասուն մտածել, ճիշտ էին ասում ՝ 30–ից հետո ամեն բան այլ աչքերով ես նայում։

undefined

undefined

Կարինե Գևորգյան