Հայաստանի
պետական պարտքն անցել է 8 մլրդ 650 միլիոն դոլարից՝ գերազանցելով համախառն ներքին արդյունքի
(ՀՆԱ)՝ օրենքով նախատեսված առավելագույն 60 տոկոսը։ Ֆինասների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտարարում է, որ արտաքին պատքը չափը հասել է ռիսկային մակարդակի։
Թեմայի շուրջ Vesti.am-ը զրուցել է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի հետ։
-
Պարո՛ն Մանասերյան, երբ երկրի ֆինասների նախարարն ասում է, որ
պետական պարտքի չափը հասել է ռիսկային մակարդակի, ի՞նչ է սա իրենց ենթադրում։
-
«Ոիսկային մակարդակը»
ՀՆԱ – պարտք հարաբերակցության շեմի գերազանցումն է 60% -ը։ Այդ ռիսկային մակարդակը մենք վաղուց հատել
ենք, ընդ որում հարկատուն չգիտի ինչի համար են ծախսվում այդ գումարները։ Պետք է անպայման
հաշվետվություն ներկայացվի, թե ինչ նպատակների համար են այդ գումարները վերցվել և ինչպես
է հիմա այն ծախսվում։ Պարտավոր են հրապարակային հայտարարել, բայց չեն անում։ Օրերս
իշխանության ներկայացուցիչ Հայկ Գևորգյանը կատարյալ անհեթեթություն դուրս տվեց, որի
համար ինքը պետք է պատասխան տա։ Գևորգյանն ասաց, որ արտաքին պարտքի սպասարկման համար
հարկատուն չի վճարելու։ Ձեր միջոցով ուզում եմ դիմել իշխանությանը, թող
պատասխան տան՝ կա՛մ հերքեն այս հիմարությունը,
կա՛մ բացատրեն, թե այդ ո՞ր հրաշքով առանց հարկատուի պետք է սպասարկվի արտաքին
պետական պարտքը։ Կարևորում եմ սա, քանի որ իշխանության ներկայացուցիչը անվայել ձևով
չի ընդունում պարզ ճշմարությունը, որ պարքը վերցնում են հարկատուի հաշվին և հարկատուն
պիտի վճարի։
-
Երբ երկրի ֆինասների նախարարը նման հայտարարություն է անում,
դրան ի՞նչ պետք է հաջորդի։
-
Առաջին հերթին
պետք է հրաժարական տա։ Բացի այդ պետք է հրաժարական ներկայացնի նաև այս կազմը և առաջ
պիտի գան արհեստավարժներ, որ կարողանան մեզ անդուդից հանեն։ Հիմա մենք անդունդի եզրում
էլ չենք, այլ անդունդում ենք։ Սրանք մեզ համար աղետ են։
-
Ինչո՞վ է պայմանավորված, որ այս մասին խոսում են ընտրություններից
հետո։
-
Այն, ինչ-որ
տեսնում ենք, կանխատեսելի էր։