ԱԺ անկախ պատգամավոր Նարիրա Զոհրաբյանը երեկ հայտարարեց, որ Ադրբեջանը հայ ռազմագերիների վերադարձի հարցը կքննարկի միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելուց հետո։ Vesti.am-ի հետ զրույցում Զոհրաբյանը պատմել է Սամեդ Սեիդով հետ խոսակցության մանրամասները։ Պատգամավորը անդրադարձել է նաև Արմեն Չարչյանին անձնական երաշխավորություն տալուն՝վստահ լինելով, որ ճիշտ է վարվել։
-Տիկին Զոհրաբյան, ռազմագերիների վերաբերյալ երեկ սկանդալային
հայտարարություն արեցիք։ Ի՞նչ խոսկակցություն եք ունեցել ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավարի հետ։
-ԵԽԽՎ-ում, հայ ռազմագերիների
վերադարձի խնդրի շուրջ, մոտավարպես 40 րոպե առանձնազրույց եմ ունեցել ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ
Սեիդովի հետ։ Իմ բոլոր պնդումների, որ մեր տղաները ռազմագերիներ են, որ Ադրբեջանը խախտում է միջազգային իրավունքի բոլոր նորմերը՝ թքած ունի
Ժնևի 3-րդ կոնվենցիայի , նոյեմբերի 9-ի եռակողմ
հայտարարության վրա, ինձ պաստասխանում էր, որ մեր տղաները ռազմագերիներ չեն, այլ դիվերսանտներ, ահաբեկիչներ և այլն։ Հիշեցնեմ, որ տղաները պետք է վերադարձվեին նոյեմբերի 9-ի եռակողմ
հայտարարությունից հետո, որի 8-րդ կետը սահմանում է՝ բոլորը պետք է փոխանակվեն բոլորի
դիմաց։ Հայկական կողմը վերադարձրել է մոտ 13 գերի՝ այդ թվում Արցախում հանցագործության
համար դատապարտվածներին։ Ես հույս ունեի, որ երբ հունարի 11-ին Նիկոլ Փաշինյանը գնաց
Մոսկվա, կանդրադառնար այս հարցին և լուծումներ գտած կվերադառնար։ Սաիդովն ինձ ասաց՝ կարող եք մոռանալ գերիների մասին այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ-ն չի ճանաչել Ադրբեջանի
տարածքային ամբողջականությունը։ Դրա մեջ իհարկե ընդկգրկված է Արցախի 75%-ը։
- Ճանաչել Ադրբեջանի
տարածքային ամբողջականությունը նշանակում է իսպառ հրաժարվել Հադրութից, Շուշիից ու
կորսյալ մյուս տարածքներից։ Ի՞նչ եք կարծում ՀՀ իշխանությունը կգնա դրան։
- Ես չեմ կարծոմ, որ
Հայաստանի որևէ իշխանություն նման քայլի կգնա և դրանով մեզ կզրկի երբևէ մեր հայրենիք
վերադառնալու հույսից։ Մենք չենք կարող և չպետք է ընդունենք Ադրբեջանի ուլտիմատումը։
- Ի՞նչ պետք է անենք մենք կամ իշխանությունը տղաներին
հայրենիք վերադարձնելու համար։
- Ես ԵԽԽվ-ում էլ եմ
ասել, երբ ՌԴ-ում Նավալնու մազն անգամ թեքվում է, պատժամիջոցներ են կիրառվում Ռուսաստանի նկատմամբ։ Մենք տեսանք, որ ԵԽԽՎ-ում մեր
ռուս գործընկերները զրկվեցին ձայնի իրավունքից և այլն։ Այս պահին միջազգային հանրությունը
մեր կողքին է, նրանք ևս համոզված են, որ Բաքվի բանտերում գտնվողները ռազմագերիներ են
և պետք է վերադարձվեն։ Մենք պետք է հասնենք նրան, որ կիրառվեն մի շարք պաժամիջոցներ, ընդհուպ պետք է կալանք դրվի
Ալիևի և իր ընտանիքի անդամների եվրոպական հաշիվների վրա, Եվրոպայի խորհրդում Ադրբեջանը
ևս պետք է ձայնի իրավունքից զրկվի, և սա պետք է արվի անհապաղ։ Ես խոսել եմ գերությունից
վերադարձած մեր տղաների հետ, գիտեմ, որ նրանց ամեն մի օրն անտեղ դժոխք է։ Նրանցից մեկը
նույնիսկ ասաց, որ ամեն օր, երբ քնել են, երազել են այլևս չարթնանալու մասին։ Մենք
մեր զենքերը չպետք է վայր դնենք ու հանձնվենք, միջազգային ճնշումների միջոցով մեր տղաներին
պետք է վերադարձնենք։
- Ձեր խոսքում նշել էիք, որ ադրբեջանցի բարձարաստիճան
պաշտոնյան Ձեզ ասել է, որ Ակնայի շրջանի ականապատ տարածքի քարտեզները սխալ քարտեզներ
են եղել։ Ի՞նչ եք կարծում ՀՀ իշխանությունը կարող էր կեղծ քարտեզներ տրամադրել՝ հաշվի
առնելով, որ այնտեղ գերիներ ունենք։
- Ես չեմ կարող, ինչպես
նաև չեմ կարող հավատալ Սեիդովի խոսքերին։ Նրանք մեկ անգամ չէ, որ ստել են։ Ինձ համար
թշնամական երկրի պաշտոնյայի խոսքը արժեք չունի։ Չգիտեմ նաև բանակցությունները ինչ փուլում
են, բայց միևնույն է, նորից վերահաստատում եմ, որ միջազգային ճնշումների գործադրմամբ
Բաքվում կարող են փակվել տղաների դեմ հարուցված
շինծու գործերը։Միայն այդ ճնշումների միջոցով նրանք կարող են հայրենիք վերադառնալ։
- Տինկին Զորհաբյան նախօրեին նաև անձնական երաշխավորություն
էիք ներկայացրել պորֆեսոր Արմեն Չարչյանի համար։ Ձեր խոսքում կարծես այնքան էլ գոհ
չէիք, որ նախաձեռնությանը միացել է ընդամնեը 7 պատգամավոր։ Այդպե՞ս է։
- - Խորհրդարանն
ունի 132 պատգամավոր և նրանցից միայն 7-ը միացավ նախաձեռնությանը ինչն ինձ համար առնվազն
տարօրինակ էր։ Երբ մենք արդարադատության համակարգային բարեփոխումներ էինք իրականացնում,
ասում էիք, որ կալանք խափանման միջոցը պետք է կիրառվի ծանրագույն հանցագործությունների
դեպքում։ Չարչյանին այնպիսի հանցանք չի մեղսագրվում, որի համար պետք է կալանավորվի։ Ես լսել եմ ձայնագրությունը, այնտեղ նույնիսկ հանցանք
չկա։ Իսկ բորոյական ճգնաժամի մասին խոսելուց ես ուղղակի հոգնել եմ։ Եթե հիմա ինձ հարցնենք
բարոյական ճգնաժամը հաղթահարելու շանսեր կա՞ն, թե՞ ոչ։ Ես կասեմ, որ ցավոք սրտի, գոնե
հիմա չկա։ Կալանք ընտրելուց առաջ նույնիսկ հաշվի չառան, որ պրոֆեսորը առողջական խնդիրներ
ունի։
- -Պրոֆեսորը կալանավորված է, քանի որ վարույթ իրականացնող
մարմինը կարծում է, թե նա կարող է խոչընդոտել քննությանը։ Դուք երաշխավորություն տալիս
հաշվի առե՞լ եք նման հնարավոր զարգացումը։
- -Պատրաստ
եմ կրել իմ երաշխավորության հետևանքները։ Արմեն Չարչյանը չի կարող խոչընդոտել քննությանը
կամ լքել երկիրը։ Վստահ եմ, որ չի խանգարի և պատշաճ կներկայանա վարույթ իրականացնող
մամնին։