Foto

Զելենսկին պատրաստ է բանակցել Պուտինի հետ, բայց՝ պայմանով․ Axios

Զելենսկին պատրաստ է բանակցել Պուտինի հետ աշխարհի ցանկացած կետում, բայց ոչ Ռուսաստանի կամ Բելառուսի տարածքում։ Հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը՝ Axios-ին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ Զելենսկին այդ մասին տեղեկացրել է Թրամփին վերջին հեռախոսազրույցի ժամանակ։

Հոկտեմբերի 17-ին ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահներն առանձնազրույց են անցկացրել Վաշինգտոնում: Դրանից առաջ Թրամփը զրուցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Սպիտակ Տունը նաև հույս է հայտնել, որ Բուդապեշտում նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպմանը կարող է մասնակցել նաև Ուկրաինայի նախագահը։