Foto

Մեկն ինձ կբացատրի, որտեղ է այստեղ հարկադրանքը. Հարությունյանը՝ Իոաննիսյանին

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը գրում է.

«Բոլոր երկրային և վերերկրային, նյութական և անէական երևույթների փորձագետ, մատից հոտ քաշելու սև գոտի 4-րդ դան Դանիել Իոաննիսյանը հրապարակային հարցադրում է արել մահկանացու իրավաբաններիս, թե բա Նաթան Սրբազանի մասնակցությամբ հեռախոսազրույցի մեջ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցակազմի հատկանիշներ չենք տեսնում: 1. «Կաթողիկոսն ասում ա «ի՞նչի ընտանիքիդ անդամների հետ միտինգի չես մասնակցում»: Մեկն ինձ կբացատրի, որտեղ է այստեղ հարկադրանքը: Ես բոլոր միտինգներին իմ չմասնակցող ընկերներին նույն հարցն եմ տալիս:

Ավելին` երբեմն այդ հարցը տալիս աջ հոնքս վերև եմ բարձրացնում՝ ի նշան զարմանքի: 2. Արդյո՞ք պարոն Իոաննիսյանի պրինտերի անսարքության պատճառով է, որ չի տպվել և ՔԿ ուղարկվել 2023թ Երևանի ավագանու ընտրություններին Նոր Նորքի Գայի արձանի հարևանությամբ հավաքված մի խումբ մանկավարժների հայտարարությունների հիման վրա նույն 236-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցանքի վերաբերյալ հաղորդումը»: