Հունիսի 28-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից արտահերթ ընտրությունների
արդյունքների հաստատումից հետո, ըստ էության, կմեկնարկի Ազգային ժողովի ձևավորման փուլը:
Դրանից հետո հայտնի կդառնա, թե իշխանական թեկնածուներից ովքեր կգան
խորհրդարան, ովքեր պաշտոններ կստանան, իսկ ընդդիմադիր թեկնածուների դեպքում էլ՝ ովքեր
կհրաժարվեն մանդատներից:
Արդեն դրանից հետո խորհրդարանի ձևավորման աշխատանքներ կիրականացվեն հենց ներսում: Սահմանադրությամբ խորհրդարանի 3 փոխնախագահներից մեկը պետք է ընտրվի ընդդիմադիր խմբակցությունների կազմից:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ընդդիմադիր փոխնախագահի
աթոռը բաժին կհասնի «Հայաստան» դաշինքին, ավելի կոնկրետ՝ ԱԺ փոխնախագահ կլինի Իշխան
Սաղաթելյանին:
Vesti.am-ի հետ զրույցում Իշխան Սղաթելյանը հերքեց տարածված լուրը։
«Մենք չենք քննարկել նման հարց։ Դեռ անգամ որոշում չունենք մանդատները վերցնելու հետ կապված։ Տարածված լուրերը չգիտեմ ինչ հիմքով են»,-ասաց Սսաղաթելյանը։