• +374(060)744474
  • [email protected]
  • AM | RU
Site Logo
Site Logo
Site Logo
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Foto

Ներդրվել է էլեկտրոնային ՀԴՄ-ների համակարգը. Այն կխթանի օնլայն առեւտուրը. ՊԵԿ

Հսկիչ դրամարկղային մեքենաների արդիականացման և հնարավոր խնդիրներից խուսափելու նպատակով, կառավարության որոշմամբ, ներդրվել է էլեկտրոնային ՀԴՄ-ների համակարգը։

Անկախ նրանից կազմակերպությունը խոշոր է, թե փոքր և ինչ հարկման ռեժիմով է աշխատում, եթե առևտուրն իրականացնում է ինտերնետ հարթակով՝ կարող է կիրառել էլեկտրոնային ՀԴՄ։

Էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենան ծրագրային ապահովում է, որը հնարավորություն է ընձեռում ինտերնետային կայքի կամ էլեկտրոնային հավելվածի (էլեկտրոնային առևտրային հարթակի) միջոցով ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման կամ աշխատանքների կատարման գործարքների համար գեներացնել էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն: Էլեկտրոնային ՀԴՄ-ի ծրագրային ապահովումն իրականացնում է տնտեսվարողը։ Իսկ ՊԵԿ-ն  ապահովում է էլեկտրոնային ՀԴՄ-ի և կոմիտեի միջև տեղեկատվության փոխանակման գործընթացը։ Էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենա գրանցելու համար հարկ վճարողը պետք է հարկային մարմնին դիմում ներկայացնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով։ Տվյալները լրացնելուց հետո հարկ վճարողը դիմումին պատասխան ստանում է սերտիֆիկատ։ Այն ապահովում է տվյալների անվտանգ փոխանակումը։

Պարտադիր պայման է՝ Էլեկտրոնային կտրոնի վրա պետք է լինի ապրանքների անվանացանկը և QR կոդ, որը պարունակում է կտրոնի ամփոփ տեղեկատվությունը։

էլեկտրոնային ՀԴՄ-ն գործում է օնլայն ռեժիմում, իսկ վճարումը կարելի է կատարել կանխիկ և անկանխիկ եղանակով: Հարկ վճարողները կարող են էլեկտրոնային կտրոնը տպել կամ էլեկտրոնային տարբերակով փոխանցել քաղաքացուն։ 

ՊԵԿ պաշտոնական կայքում տեղադրված է էլեկտրոնային ՀԴՄ-ի վեբ-ծառայության ինտեգրման ուղեցույցը և ինտեգրման համար անհաժեշտ հավաստագիրը։


‹ › ×

    ԼՐԱՀՈՍ


    Մինգեչաուրում մոտորանավակներ են բախվել, ադրբեջանցիներ են տուժել


    Սահմանադրական արժեքներն իրական կյանք բերելն է մեր hայրենիքի հզորացման, սերունդների ազատության և ընդհանուր բարեկեցության բանալիներից մեկը․ ՍԴ նախագահ


    Փեզեշքիանի այցը բռնшզшվթված Ստեփանակերտ լայն քննադատություն և մեծ հակազդեցություն է առաջացրել իրանական հասարակական և քաղաքական շրջանակներում. Ոսկանյան


    Բոլոր հիմքերը կան, և անհրաժեշտ է լրջորեն զբաղվել իմփիչմենթի գործընթացով՝ բազում հայտարարությունների, «հարցուպատասխանների» և քննադատական ելույթների փոխարեն․ Արտակ Զաքարյան


    Մեծ Բրիտանիան 14 տարվա ընդմիջումից հետո վերականգնել է հարաբերությունները Սիրիայի հետ


    Երևանում բեռնատարը կողաշրջվել է և ամբողջությամբ փակել ճանապարհը


    Իրանը հրաժարվել է միջուկային ծրագրի շրջանակում իրականացվող ստուգումներից և ուրանի հարստացման դադարեցման պայմաններից. Թրամփ


    Խանջյան փողոցում ծառը կոտրվել և ընկել է քաղաքացու վրա


    Ռուսական Տոլյատիի փողոցները հեղեղվել են հորդառատ անձրևների պատճառով (տեսանյութ)


    Արեգակից ևս մեկ խոշոր չափի արտանետում է կատարվել

    © 2020 «vesti.am» կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս՝ հղումը կայքին պարտադիր է։Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ։ Հեռ. 060 74-44-74 E-mail: [email protected]