Անհետ կորած զինծառայողների հարազատները ԱՆ դատաբժշկական
և գիտագործական կենտրոնի դիմաց են և հայտարարում
են՝ կենտորնի ցուցակներում մոտ 200 զինծառայողի մարմնի անճշտության կա: Ըստ
անհետ կորածի հարազատի դրանք կենտրոնում հայտնվել են անհայտ ճանապարհով, մատավախություն
ունի, որ ինչ-ինչ պայմաններում պահված, թաքցված մարմիններ կան. «Մարմինները ի հայտ
ա գալիս: Կոնկրետ մեկ օրվա ամսաթվով եղել է ֆիքսված թվեր, հիմա դրանցում գալիս է մոտ
200 մամնի անճշտություն: Այսինքն մոտ 21 մարմին Արցախի կողմից եկել է մտել է Հայաստան,
մնացած 200 մարմինը Գորիսով, Ղափանով ա եկել, տարել են մի տեղ պահել են: Ամեն մի մարմին
ունի իր կոդը: Այդ կնոջ ամուսնու մարմին կոդը եղել է 567: Ես էլ զանգել եմ Արցախից
ճշտել եմ, որ այդ օրը բերել են ընդհամենը 21 մարմին, այսինքն եթե գումարումենք իրար
ստացվում է 588 մարմին, բայց այդ նույն ամսաթվով կա մարդ ում երեխային հուղարկավորել
են 749 կոդով, դա ոնց ստացվեց, ուր կորան այդ 200 հոգին: Գնում ենք ստուգենք, այդ մասունքները
հատ առ հատ հաշվենք, որ վաղը չասեն՝ հոպ 200 հոգու մարմին էլ հայտնվեց: Իրանք դրան
էլ են պատրաստ՝ տանեն, գիշերով մի տեղ թաղեն երեխեքին, կարևորը չտան, որ իրենց կեղտը
ջրի երես չհելնի, բայց արդեն ուշ է, հելել է, ժողովո՛ւրդ»,- նշեց անհետ կործի հայրը:
Առողջապահության նախարարության մամուլի
խոսնակ Հռիփսիմեն Խաչատրյանը Vesti.am-ին ասաց, որ նման բան գոյություն չունի: ԱՆ-ն
հայտնում է, որ 200 հավելյալ մարմնի մասին խոսք չի կարող լինել. «Մեր կողմից ինչ հնարավոր
է անում ենք, հաշվի ենք առնում այդ մարդկանց խոցելի լինելու հանգամանքը: Պետք է ասեմ,
որ Դատաբժշկականում ծնողների հետ պարբերաբար հանդիպել են, խոսել են: Նյունականացման
թվերը նաև տարամդրվել են լրատվամիջոցներին, յուրաքանչյուր հարցամ պատասխանել ենք առանց
ուշացումների: Համարյա բոլոր ծնողների հետ մեր կենտրոնի տնօրենը ծանոթ է ու յուրաքանչյուր
հարցով նրան դիմել են, բոլոր հարցերի պատասխանները տրվել են», -նշեց ԱՆ խոսակը ու ասաց,
որ հարազատների հուզականությունից օգտվելով՝ նրանց շրջանում ապատեղեկատվություն տարածելն
ուղղակի անընդունելի է: Այսինքն՝ նախարարության խոսքում կարծես նշվում է, որ ծնողներին
ուղղորդում են, իսկ թե ովքեր և ինչ շրջանակների մասին է խոսքը Հռիփսիմե խաչատրյանը
չի մեկանբանում: