Foto

Արմեն Սարգսյանը մեկնում է Մոսկվա

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 8-ից կգտնվի կարճատեւ արձակուրդում։ Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

«Նախագահն արձակուրդը կանցկացնի Մոսկվայում անձնական միջոցների հաշվին»,– նշված է հաղորդագրության մեջ։

Մայիսի 10-ին կմեկնարկի նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Մոսկվա, որի շրջանակում նախատեսված են մի շարք հանդիպումներ: