Foto

«Հրապարակ». Հայկ Սարգսյանի հարցն արդեն ՔՊ-ի վերահսկող հանձնաժողովում

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ փոխխոսնակ, ՔՊ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը երեկ թեպետ հերքեց, թե ՔՊ վարչությունն իր նիստում Հայկ Սարգսյանին կուսակցությունից հեռացնելու հարցն է քննարկելու, սակայն մեր աղբյուրները պնդում են, որ Սարգսյանի հարցն արդեն կուսակցության վերահսկող հանձնաժողովում է:

Ըստ ՔՊ կանոնադրության, դիմումը նախ հանձնաժողովն է քննում, եթե հավանության է արժանացնում, հարցը մտնում է ՔՊ վարչություն։ Մեր աղբյուրի պնդմամբ՝ Հայկ Սարգսյանի հարցն աներկբա հասնելու է վարչություն՝ ոչ միայն հրապարակային արտահայտությունների պատճառով, այլև քրեական վարույթի: Սարգսյանը վարչության կողմից արդեն մեկ նկատողություն ունի, երկրորդի դեպքում մեխանիկորեն հեռացվելու է կուսակցությունից»։