2017 թ. hոկտեմբերի 7-ին Երևանում տեղի ունեցավ Տիրոջ Սուրբ և Կենդանարար Խաչի վեհության տաճարի օծումը, որը կառուցվել է Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանի ֆինանսական օժանդակությամբ:
Ծիսակատարությունն անցկացրել է Վլադիկավկազի և Ալանիայի Գերաշնորհ Լեոնիդ եպիսկոպոսը, Հայաստանի Հանրապետությունում Ռուս Ուղղափառ Եկեղեցու ծխական համայնքների կառավարիչը:
Միջոցառմանը ներկա էին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը, օտարերկրյա պետությունների դեսպաններ, հայկական իշխանությունների ներկայացուցիչներ:
«Տաճարի կառուցումը վկայում է Հայ Առաքելական եկեղեցու և Ուղղափառ Եկեղեցու լավ փոխհարաբերությունների մասին», - ասել է կաթողիկոսը:
«Այս տաճարի կառուցման նպատակն է ցույց տալ Հայաստանի և Ռուսաստանի երկու ժողովուրդների եղբայրությունը։ Դրանով մենք ամրապնդում ենք դարավոր բարեկամությունը», - ընդհանուր տրամադրություն է հայտնել Արա Աբրահամյանը։