Foto

Արտյոմ Սիմոնյանն ընդգրկվել է տուրի խորհրդանշական հավաքականում

Հայաստանի հավաքականի թեկնածու Արտյոմ Սիմոնյանն ընդգրկվել է ֆուտբոլի Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի առաջնության 39-րդ տուրի խորհրդանշական հավաքականում: Նախորդ խաղում «Տոմը» 3:0 հաշվով սեփական հարկի տակ հաղթել էր  «Չայկային»: Այդ խաղում 26-ամյա հայ կիսապաշտպանը մասնակցել է 2 գոլային գրոհների:

Հիշեցնենք, որ Սիմոնյանն այս ձմռանն է պայմանագիր կնքել ռուսական թիմի հետ։ Մրցաշրջանի առաջին հատվածում նա խաղում էր Երևանի «Նոայի» կազմում: «Տոմի» կազմում կիսապաշտպանը մասնակցել է Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի 13 հանդիպման և խփել 3 գոլ: