Foto

ԱԺ-ը դեմ քվեարկեց ՀԾԿՀ անդամի պաշտոնում «Իմ քայլի» առաջադրած թեկնածուին

ԱԺ-ն այսօր քննարկել է ՀԾԿՀ անդամի ընտրության հարցը: Այս պաշտոնում «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել էր մասնագիտությամբ ճարտարագետ Լևոն Բունիաթյանի թեկնածությունը: Նրան բազմաթիվ հարցեր ուղղելուց հետո պատգամավորները առաջարկեցին հանել թեկնածությունը, քանի որ պատրաստ չէ տվյալ պաշտոնում աշխատելու:

Ի պատասխան պատգամավորների հարցերին, նա ասում էր, որ հանձնաժողովի գործունեության, էլեկտրաէներգիայի կամ գազի սակագների կարգավորմանը վերաբերող հարցերի մասին առավել տեղեկացված կլինի, երբ ընտրվի և զբաղեցնի պաշտոնը: Նրա պատասխանները չգոհացրին նաև իմքայլականներին:

Շուրջ երկու ժամ տևած քննարկումից հետո տեղի ունեցավ փակ գաղտնի քվեարկությունը, որի արդյունքները հետևյալն էին:

132 պատգամավորից քվեարկությանը մասնակցել էր 52-ը: Քվեաթերթիկներից 3-ը համարվել էր անվավեր, 13 պատգամավոր՝ կողմ, 36-ը դեմ էր քվեարկել թեկնածուին: Այսպիսով՝ որոշումը չի ընդունվել: