Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ապաքինվել է վնասվածքից: Հաղորդվում է, որ Մխիթարյանը մասնակցելու է «Բոլոնիայի» դեմ ապրիլի 11-ին կայանալիք խաղին:
vnews.am-ի տեղեկություններով` Մխիթարյանը պատրաստ է եղել մասնակցել նաև երեկ «Այաքսի» դեմ կայացած Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի առաջին հանդիպմանը, սակայն ակումբն ու ֆուտբոլիստը համատեղ որոշել են ռիսկի չդիմել ու մի քանի օր էլ հետաձգել Մխիթարյանի՝ խաղադաշտ դուրս գալը:
Մխիթարյանը սրունքի վնասվածք էր ստացել մարտի 12-ին Դոնեցկի «Շախտյորի» դեմ 1/8 եզրափակչի խաղում: