Պաշտոնական տեղեկատվություն չի եղել, որ ռազմագերիներ են փոխանցվում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Բամբասանքներ կամ ակնկալիքներ են եղել: Փորձեցին այդ թեմայով PR անել, բայց թարս բան ստացվեց: Ես վտահ եմ, որ գիտեին՝ նման բան չկա: Տրագեդիայի վրա փորձել են PR անել, բայց չի ստացվել», - ասաց Մարուքյանը:
Դիտարկմանը, թե Մուրադովը գնացել էր գերիներին ուղեկցելու, ընդդիմադիր խմբակցության ղեկավարն այսպես պատասխանեց.
«Ի՞նչ գիտեք՝ ինչի համար է գնացել: Կարողա հա էլ գնա»: