Foto

Արցախցի պատգամավորների հանդիպումը հասարակայնության ներկայացուցիչների հետ՝ ՌՀՄ գրասենյակում

Մարտի 18-ին Ռուսաստանի հայերի միությունում տեղի է ունեցել հանդիպում Արցախի Ազգային ժողովի պատգամավորներ Դավիթ Մելքումյանի և Գեղամ Ստեփանյանի հետ: Դավիթ Մելքումյանը նաև ՌՀՄ Արցախի ներկայացուցչության ղեկավարն է:
Բանախոսները պատմել են 44-օրյա պատերազմից հետո Արցախի առօրյայի, փախստականների օժանդակության գործող ծրագրերի, Արցախում ռուսաց լեզվի կարգավիճակի, ռուսական խաղաղապահ առաքելության մասին:
Շոշափվել են նաև Արցախի կարգավիճակին վերաբերվող հարցեր: Գեղամ Ստեփանյանն ընդգծել է ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում բանակցային գործընթացի շաունակության կարևորությունը:
Խոսելով Հայաստանի ներքաղաքական գործընթացների և առաջիկա ընտրությունների մասին՝ Դավիթ Մելքումյանը նշել է, որ իրենց կուսակցության դիրքորոշումն անփոփոխ է՝ Հայաստանի գործող վարչապետը պետք է հրաժարական տա: Նա ընդգծել է, որ հայ զինվորը պատերազմի ընթացքում դրսևորել է բացառիկ խիզախություն: Միայն հայ զինվորի աննկարագրելի հերոսության և արիության շնորհիվ է հնարավոր եղել դիմակայել այդ արյունահեղ պատերազմում:
Արցախցի պատգամավորները կոչ են արել բորլոր հայրենակիցներին պատերազմը և ստեղծված ետպատերազմյան իադրությունը գնահատելիս լինել զուսպ, զերծ մնալ անհիմն մեղադրանքներից և համակողմանիորեն օժանդակել Արցախի զարգացմանը, արցախցիների հայրենիք վերադառնալուն: