Foto

Ժամանակն է, որ Հայաստանն ու Ադրբեջանն անցնեն երկխոսության. Շոյգու

Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից հետո, Մոսկվայի միջնորդությամբ, Երևանն ու Բաքուն կարող են անցնել երկկողմ երկխոսության հաստատմանը, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

«Բայց այն, ինչ արվել է այսօր, նախ այն է, որ մարդիկ դադարել են միմյանց սպանել: Երկրորդ, հուսով եմ, որ հիմա ժամանակն է, որ նրանք անցնեն երկկողմ շփումների և միմյանց հետ խոսեն, սկսեն խոսել: Նկատի ունեմ Հայաստանն ու Ադրբեջանը»,- ասել է նա ղազախական Tengrinews.kz պորտալին տված հարցազրույցում: