Foto

Ռուսաստանի հայերի միության առաջին փոխնախագահ Լուսիկ Ղուկասյանը մարտի 3-4-ը գործուղվել էր Կրասնոդարի երկրամաս և հանդիպումներ է ունեցել Արթուր Սարուխանովի սպանության կապակցությամբ

Ռուսաստանի հայերի միության առաջին փոխնախագահ Լուսիկ Ղուկասյանը հանդիպումներ է ունեցել Կրասնոդարի հայ համայնքի և երկրամասի ղեկավարության հետ՝ կապված ազգությամբ հայ 22 ամյա Արթուր Սարուխանովի սպանության հետ:
ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանի կարգադրությամբ Լուսիկ Ղուկասյանը մարտի 3-4-ը գործուղվել էր Կրասնոդարի երկրամաս:
Արթուրը սպանվել է ադրբեջանցու դանակի հարվածից՝ պաշտպանելով ընկերոջը՝ Արտյոմ Տրոֆիմենկոյին: Հասանով ազգանունով ադրբեջանցի կասկածյալի նկատմամբ դաշնային հետախուզում է հայտարարված:
Կրասնոդարի երկրամասի ղեկավարների և ՌՀՄ տեղի բաժանմունքի ներկայացուցիչների հետ Լուսիկ Ղուկասյանը մասնակցել է Արթուր Սարուխանովի հուղարկավորության արարողությանը:

Այդ մասին Vesti.am-ին տեղեկացրել են ՌՀՄ լրատվական ծառայությունից: