Տեղեկացնում ենք, որ դեռևս չի մեկնարկել վիրավորների աջակցության ծրագիրը որով նախատեսված է 500 հազարական դրամի չափով միանվագ օժանդակություն ցուցաբերել վիրավորում ստացած անձանց: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը: Նախարարությունը հայտնում է, որ դիմումների ընդունման վերաբերյալ հավելյալ կհայտարարեն:









